Անշարժ գույքի շուկայում առաջին տպավորությունը հաճախ ամենաազդեցիկն է։ Երբ գնորդը մտնում է բնակարան կամ տուն, նա որոշում է՝ իրեն հարմար է այդ տարածքը, թե ոչ՝ ընդամենը մի քանի վայրկյանում։ Հենց այստեղ է կարևոր հոմսթեյջինգը։
🔹 Ի՞նչ է հոմսթեյջինգը
Հոմսթեյջինգը (Home Staging) տեխնիկա է, որը միավորում է ինտերիեր դիզայնը, լուսավորության և տարածական լուծումների ճիշտ կիրառումը՝ գույքը առավել գրավիչ դարձնելու համար։
Այն վաճառքի գործիք է, որը կարող է օգնել Ձեզ ընդգծել գույքի առավելությունները՝ ստեղծելով այնպիսի մթնոլորտ, որը գրավում է գնորդին հենց առաջին հայացքից։
Այլ կերպ ասած՝ հոմսթեյջինգը «գույք վաճառելու արվեստ» է։
Գույքը վաճառվում է այն պահին, երբ գնորդը ոչ միայն տեսնում է տարածքը, այլ պատկերացնում այնտեղ իր առօրյան։
ՀՈՄՍԹԵՅՋԻՆԳԸ հենց այդ պահը ստեղծելու արվեստն է։ Այն հոգեբանություն է, մթնոլորտ, պատմություն՝ կառուցված մանրուքներից։
Յուրաքանչյուր դեկոր, լույս, գույն, բույր՝ մտածված են ծառայելու մեկ նպատակի՝ ստեղծել հարմարավետություն, վստահություն ու ցանկություն։
🔹Ինչու՞ է այն կարևոր վաճառքի ժամանակ
▪️Արագացնում է վաճառքը կամ վարձակալությունը
Հոմսթեյջինգի շնորհիվ գույքը վաճառվում կամ վարձակալվում է միջինը 2 անգամ ավելի արագ, քանի որ գեղեցիկ, մաքուր և համահունչ ձևավորումն օգնում է գնորդին անմիջապես պատկերացնել իրեն այդ տարածքում։
▪️Բարձրացնում է գնի ընկալումը
Ճիշտ ձևավորված տարածքը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որ գնորդը պատրաստ է վճարել 5%-20% ավելի բարձր գին, քան նախնական վիճակի դեպքում։ Նման գույքը ավելի արժեքավոր է թվում և առանձնանում է շուկայում։
▪️Ստեղծում է հուզական կապ գնորդի և գույքի միջև
Գնորդների 83%-ը նշում է, որ նման ձևով պատրաստված գույքը նրանց օգնում է պատկերացնել իրենց առօրյան տվյալ տարածքում։
▪️Ապահովում է գրավիչ լուսանկարներ և օնլայն ներկայություն
Ժամանակակից շուկայում առաջին շփումը հաճախ տեղի է ունենում օնլայն հարթակներում։ Ճիշտ կազմակերպված հոմսթեյջինգը ապահովում է բարձրորակ, գրավիչ լուսանկարներ, որոնք անմիջապես ուշադրություն են գրավում կայքերում և սոցիալական ցանցերում։
🔹 Հոմսթեյջինգը որպես ներդրում
Հոմսթեյջինգը ծախս չէ, այլ ներդրում։
Փորձը ցույց է տալիս, որ այս գործընթացում ներդրված գումարը գրեթե միշտ վերադառնում է վաճառքի ավելի բարձր գնով կամ արագ գործարքով։
Այն նաև բարելավում է ձեր բրենդի և մասնագիտական մոտեցման տպավորությունը՝ եթե դուք գործակալ եք կամ կառուցապատող։
🔹 Հոմսթեյջինգի և Դիզայնի առանցքային տարբերությունները
Դիզայն
▪️Ուղղված է բնակարանի գեղագիտական և ֆունկցիոնալ վերաձևավորմանը՝ բնակչի պահանջներին համապատասխան։
▪️Պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ։
▪️Առաջարկում է երկարաժամկետ օգտագործման վրա հիմնված լուծումներ։
▪️Պահանջում է զգալի ժամանակ բնակարանի վերաձևավորման լիարժեք նախագծման համար։
Հոմսթեյջինգ
▪️Նպատակ ունի վաճառքի պատրաստել բնակարանը՝ ներկայացնելով այն լավագույն տեսքով։
▪️Կենտրոնանում է ինտերիերի ժամանակավոր ձևավորման վրա՝ կահույքի տեղափոխում, դեկոր, լուսավորություն, գույներ։
▪️Շեշտը դրվում է բնակարանի առավելությունների ընդգծման վրա։
▪️Իրականացվում է արագ՝ չպահանջելով շինարարական միջամտություն։
Հոմսթեյջինգը ժամանակակից անշարժ գույքի շուկայի անփոխարինելի գործիք է, որը ձևավորում է վստահություն թե՛ գնորդի, թե՛ վաճառողի մոտ։Ճիշտ մոտեցումը կարող է բարձրացնել գույքի գրավչությունը և ապահովել իրական ֆինանսական արդյունքներ:
Յուրաքանչյուր գույք ունի իր լավագույն կողմը․ հոմսթեյջինգը պարզապես օգնում է այն ընդգծել։
Ի՞նչ է հոմսթեյջինգը
8 января 2025 г.
