Անցնել բովանդակությանը

Մեր մասին

Calibri - անշարժ գույքի գործակալություն Երևանում

Մեր նպատակները

Առաքելություն, Տեսլական, Գաղափարախոսություն

  • ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
  • ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ Լինել միջազգային ստանդարտներով գործող, հաճախորդների և գործակալների առաջին ընտրության անշարժ գույքի ընկերություն։
  • ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։ Դրա համար մենք՝ Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։ Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։ Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։ Կիրառում ենք MLS հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։ Մատուցում ենք օժանդակ ծառայություններ, ներառյալ անշարժ գույքի և բիզնեսի գնահատում։

Մեր Արժեքները

Մեր ընկերությունում կան արժեքներ, որոնք չեն փոխվում իրավիճակից, շահույթից կամ հանգամանքներից կախված։ Դրանք մեր գործունեության հիմքն են։

  1. ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ. Մենք ցանկացած իրավիճակում ընտրում ենք ճշմարտությունն ու բաց խաղը՝ թե՛ թիմի ներսում, թե՛ հաճախորդների, գործընկերների և հասարակության հետ հարաբերություններում։
  2. ԱՍՏՎԱԾ. Մենք առաջնորդվում ենք բարոյական արժեքներով, պատասխանատվությամբ և խղճով՝ գիտակցելով, որ մեր գործողությունները ունեն ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական հետևանքներ։
  3. ԸՆՏԱՆԻՔ. Ընտանիքը հիմնարար արժեք է։ Մենք հարգում ենք աշխատակիցների ընտանիքը, առողջությունը և անձնական կյանքը՝ հավատալով, որ կայուն և երջանիկ մարդն է ստեղծում երկարաժամկետ արդյունք։
  4. ՀԱՃԱԽՈՐԴ. Հաճախորդի վստահությունը, շահը և երկարաժամկետ հարաբերությունը մեզ համար գերակա են ցանկացած գործարքից։
  5. ԹԻՄ. Յուրաքանչյուր անդամ արժեք է։ Մենք գնահատում ենք համագործակցությունը, փոխօգնությունը և ընդհանուր նպատակի շուրջ միավորված աշխատանքը։
  6. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ՀԱՅՐԵՆԻՔ. Մենք հարգում և արժևորում ենք այն պետությունը և հայրենիքը, որտեղ ապրում և գործում ենք՝ գիտակցելով մեր գործունեության սոցիալական, իրավական և բարոյական պատասխանատվությունը։
  • 300+Փակված գործարք
  • $20,000,000+Վաճառք

Մեր թիմը

  • Ռուստամ Գրիգորյան
    Ռուստամ ԳրիգորյանՏնօրեն
  • Անդրանիկ Բերբերյան
    Անդրանիկ ԲերբերյանՎաճառքի բաժնի ղեկավար
  • Հայկ Բաղրամյան
    Հայկ ԲաղրամյանԳործակալ
  • Նարեկ Բեգլարյան
    Նարեկ ԲեգլարյանԳործակալ