Անցնել բովանդակությանը

Անշարժ գույքի և բիզնեսի գնահատում

Անշարժ գույքի և բիզնեսի անկախ գնահատում՝ գործարքների, ներդրումային ու կառավարչական որոշումների և օրենսդրությամբ նախատեսված այլ նպատակների համար։

Անշարժ գույքի և բիզնեսի գնահատում

Calibri-ն իրականացնում է անշարժ գույքի և բիզնեսի մասնագիտական գնահատում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համար։ Մենք օգնում ենք ստանալ արժեքի հիմնավորված գնահատական՝ գործարքներ իրականացնելու, որոշումներ կայացնելու և գույքային հարցերը լուծելու համար։

Ի՞նչ նպատակներով կարող եք դիմել մեզ

Անշարժ գույքի կամ բիզնեսի առուվաճառք։

Ներդրումային, կառավարչական և ռազմավարական որոշումների կայացում։

Ֆինանսական հաշվետվությունների կազմում և ակտիվների վերագնահատում։

Գույքի ներդրում կազմակերպության կանոնադրական կապիտալում։

Ժառանգության, գույքի բաժանման և գույքային վեճերի հետ կապված հարցեր։

Սնանկության գործընթացներ և գույքի իրացում։

Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարում։

Օրենսդրությամբ նախատեսված պարտադիր գնահատման և այլ դեպքեր։

Ինչպե՞ս է իրականացվում գնահատումը

Հստակեցնում ենք գնահատման նպատակը, ուսումնասիրում անհրաժեշտ փաստաթղթերը, գնահատվող օբյեկտի առանձնահատկությունները և շուկայական տվյալները։ Կիրառում ենք տվյալ առաջադրանքին համապատասխան գնահատման մոտեցումներ ու մեթոդներ՝ արդյունքները ներկայացնելով հիմնավորված հաշվետվությամբ։

Աշխատանքներն իրականացվում են կիրառելի օրենսդրական պահանջներին և գնահատման ստանդարտներին համապատասխան։ Ծառայության արժեքը, կատարման ժամկետներն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը համաձայնեցվում են նախապես։

Գրավադրման նպատակով գնահատում

Գրավադրման նպատակով գնահատում իրականացնում ենք միայն «Գլոբալ Կրեդիտի» հետ համագործակցության շրջանակում։

Կապվեք մեզ հետ՝ Ձեր գնահատման նպատակը քննարկելու և ծառայության պայմաններին ծանոթանալու համար։

Պատվիրել ծառայություն

Բոլոր ծառայությունները