Գույքի վաճառքը պահանջում է ճիշտ գնային ռազմավարություն, գրագետ ներկայացում և հմուտ բանակցություններ։ Որպես վաճառողի ներկայացուցիչ՝ Calibri-ն ստանձնում է վաճառքի գործընթացի կառավարումը՝ աշխատանքը կազմակերպելով Ձեր նպատակների և շահերի շուրջ։
Մեր նպատակն է Ձեր գույքը վաճառել հնարավորինս շահավետ պայմաններով՝ խնայելով Ձեր ժամանակը և նվազեցնելով գործարքի ռիսկերը։
Ի՞նչ է ներառում ծառայությունը
- Գույքի և շուկայի վերլուծություն, մեկնարկային գնի ու վաճառքի ռազմավարության որոշում։
- Գույքի նախապատրաստում վաճառքին, պրոֆեսիոնալ լուսանկարահանում և տեսանկարահանում։
- Առաջխաղացում մասնագիտական ու սոցիալական հարթակներում։
- Համագործակցություն գործընկեր գործակալների հետ, այդ թվում՝ MLS հարթակի միջոցով։
- Գնորդների հարցումների մշակում և ցուցադրությունների կազմակերպում։
- Գրավոր առաջարկների ընդունում և բանակցությունների վարում՝ Ձեր շահերից ելնելով։
- Կատարված աշխատանքի և արդյունքների պարբերական հաշվետվություն։
- Փաստաթղթերի ստուգում, իրավական ուղեկցում և գործարքի ավարտի կազմակերպում։
Համագործակցության պայմանները, ծառայությունների ծավալն ու միջնորդավճարը նախապես համաձայնեցվում և ամրագրվում են պայմանագրում։ Ծառայության համար վճարում եք միայն գործարքի կայացման դեպքում։
Կապվեք մեզ հետ՝ Ձեր գույքի վաճառքի հնարավորությունները քննարկելու և համապատասխան ռազմավարություն ընտրելու համար։