Անցնել բովանդակությանը

Abovyan HillsԲազմաֆունկցիոնալ բնակելի համալիր ժամանակակից ճարտարապետությամբ

Կոտայք, Ակունք

Հիմնական տվյալներ

Անվանում
Abovyan Hills
Հասցե
Կոտայք, Ակունք
Կառուցապատող
«Վարդանյանշին» ՍՊԸ
Գործընկեր բանկ
Vast Bank
Շինարարության փուլ
1-ին մասնաշենք 11 հարկ, 2-րդ մասնածենք 1-ին հարկ
Շահագործում
2028
Հարկայնություն
17
Բնակարանների մակերեսներ
47,6 մ²
ՆկարագրությունԿարդալ ամբողջությամբ

ԱԲՈՎՅԱՆ ՀԻԼՍ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը ժամանակակից ճարտարապետության, հարմարավետության և ֆունկցիոնալ լուծումների համադրություն է։ Համալիրում նախատեսված են կանաչապատ տարածքներ, հանգստի և ժամանցի գոտիներ, մարզական ենթակառուցվածքներ և անվտանգության ժամանակակից համակարգեր։

Նախագիծը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ քաղաքային մարզադաշտի հարևանությամբ։ Համալիրը նախատեսված է ինչպես հարմարավետ բնակության, այնպես էլ անշարժ գույքում երկարաժամկետ ներդրումներ կատարելու համար։

Բնակարաններ և ձեռքբերման պայմաններ

Համալիրում առաջարկվում են 47.9–114.9 քմ մակերեսով բնակարաններ՝ տարբեր բնակելի պահանջներին համապատասխանող հատակագծային լուծումներով։

Բնակարանները հնարավոր է ձեռք բերել հիփոթեքային վարկավորման կամ կառուցապատողի առաջարկած տարաժամկետ վճարման պայմաններով։
Համալիրի տարածքում նախատեսված են կանաչապատ և բարեկարգ հատվածներ՝ բնակիչների հանգստի, ակտիվ ժամանցի և առօրյա հարմարավետության համար։

Ենթակառուցվածքները ներառում են՝
3,706 քմ կանաչապատ տարածքներ
Մանկական խաղահրապարակ
Ֆուտբոլի մարզադաշտ
Ժամանակակից մարզասրահ
Հանգստի զրուցարաններ
Հյուրերի համար նախատեսված ավտոկայանատեղիներ
Էլեկտրոմոբիլների լիցքավորման կետ

Համալիրի դիրքից բացվում է տեսարան դեպի Հատիս լեռ։ Հանրային տրանսպորտի մոտակա կանգառը գտնվում է շուրջ 100 մետր հեռավորության վրա։

ԱԲՈՎՅԱՆ ՀԻԼՍ-ում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բնակիչների անվտանգությանը, էներգաարդյունավետությանը և շենքերի տեխնիկական հուսալիությանը։

24/7 շուրջօրյա անվտանգության համակարգ
9 և ավելի բալ սեյսմակայունություն
3 մ առաստաղի բարձրություն
Արտաքին պատերի և պատուհանների ջերմամեկուսացում

Գազամատակարարում
Շենքերի և ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկում
Համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից՝ բնակելի և հասարակական նշանակության տարածքներով։

Տիպային հատակագծեր

Գտնվելու վայրը

Կոտայք, Ակունք

Abovyan Hills

Մոտակա նախագծեր