Անցնել բովանդակությանը

Անշարժ գույքի ձեռքբերում

Ներկայացնում ենք Ձեր՝ որպես գնորդի շահերը՝ գույքի որոնումից ու առաջարկների համեմատությունից մինչև բանակցություններ և գործարքի ամբողջական ուղեկցում։

Անշարժ գույք ձեռք բերելիս կարևոր է գնահատել ոչ միայն գինն ու արտաքին տեսքը, այլև գույքի համապատասխանությունը Ձեր նպատակներին, փաստաթղթերը և գործարքի պայմանները։

Որպես գնորդի ներկայացուցիչ՝ Calibri-ն օգնում է Ձեզ գտնել համապատասխան տարբերակներ, համեմատել առաջարկները և կայացնել հիմնավորված որոշում՝ ներկայացնելով Ձեր շահերը գնման ամբողջ ընթացքում։

Ի՞նչ է ներառում ծառայությունը
- Ձեր նպատակների, պահանջների և բյուջեի հստակեցում։
- Համապատասխան գույքերի որոնում երկրորդային շուկայում և կառուցապատողների նախագծերում։
- Տարբերակների համեմատություն և ցուցադրությունների կազմակերպում։
- Առաջարկվող գնի, գույքի առանձնահատկությունների ու հնարավոր ռիսկերի վերլուծություն։
- Գույքի փաստաթղթերի և գործարքի պայմանների ուսումնասիրություն։
- Բանակցություններ՝ Ձեզ համար առավել շահավետ գնի ու պայմանների հասնելու նպատակով։
- Գործարքի նախապատրաստում և ուղեկցում մինչև ավարտը։
Կառուցապատողից գնում՝ առանց հավելյալ միջնորդավճարի

Մեր գործընկեր կառուցապատողների նախագծերից գույք գնելիս գործում են նույն գներն ու պայմանները, ինչ անմիջապես կառուցապատողի մոտ։ Առանց հավելյալ միջնորդավճարի Դուք ստանում եք նաև մասնագիտական խորհրդատվություն, բանակցություններում աջակցություն և գործարքի ամբողջական ուղեկցում։

Համագործակցության պայմաններն ու կիրառվող միջնորդավճարը համաձայնեցվում են նախապես և ամրագրվում պայմանագրում։

Կապվեք մեզ հետ և ներկայացրեք՝ ինչ գույք եք փնտրում։ Մենք կօգնենք գտնել Ձեր նպատակներին համապատասխան տարբերակը։

Պատվիրել ծառայություն

Բոլոր ծառայությունները